Search
Close this search box.

Խոշոր գործատուի մոտ երեկ կորոնավիրուս է հաստատվել. Արսեն Թորոսյան

Ապրիլի 20-ից մենք պետք է հնարավորություն տանք, որ տեքստիլ ձեռնարկություններն աշխատեն, բայց եթե այդ գործատուները, աշխատակիցները առանձնահատուկ պատասխանատվություն չցուցաբերեն, այս որոշումը բերելու է աղետալի հետեւանքների: Այս մասին, այսօր՝ ապրիլի 16-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այո, մենք պատրաստ ենք պատասխանատվությանմեր մասը կրել, եւ այսօր քննարկում ենք, որ այդ ձեռնարկությունները լինեն հատուկ հսկողության տակ, պետական ներկայացուցիչները ստուգայցերով կստուգեն, թե որքանով են պահպանվում կանոնները:

Մենք ունենք ձեռնարկություններ, որտեղ աշխատակիցներն իմանալով, որ ունեն ջերմություն եւ ներս չեն թողնելու, ուղղակի չեն գնացել աշխատանքի, շարունակել են մնալ տանը, հաստատվել է դեպքը, բայց վարակի տարածում չենք ունեցել, որովհետեւ մեկուսացել են ժամանակին»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ պետք չի մտածել, որ այ մեզ հետ դա տեղի չի ունենա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հավելեց, որ նույն գործատուի շահերից է բխում բոլոր կանոնների պահպանումը, որ կարողանան ապահովել իրենց գործունեությունը. «Մենք երեկ էլի դեպք ենք ունեցել, երբ մի խոշոր գործատուի մոտ ունեցել ենք կորոնավիրուսի դեպքի հաստատում»:

Այս Բաժնից