Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարալիկում կորոնավիրուսից մահացած քաղաքացու հուղարկավորությանը նրա մեկուսացած կինը չի մասնակցել

Մարալիկում այսօր` ապրիլի 7-ին, հուղարկավորել են կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդուն: Այս մասին NEWS.am-ին ասաց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանը:

Նա նշեց, որ հուղարկավորությանը մասնակցել են մոտ 15 քաղաքացիներ. «Դին փակ դագաղով են բերել, ու անմիջապես հուղարկավորել են: Իմ տեղեկություններով նույնիսկ կինը չի մասնակցել հուղարկավությանը, քանի որ մեկուսացված է: Հուղարկավորությունից հետո ախտահանել ենք գերեզմանամերձ տարածքը»:

Համայնքի ղեկավարը հավելեց, որ մեկուսացված անձանց մոտ դեռեւս առողջական գանգատներ չկան, վարակման նոր դեպք համայնքում չի գրանցվել:

Հիշեցնենք, որ Մարալիկի 68-ամյա բնակիչը մահացել էր ապրիլի 6-ին, նրա մոտ երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել, ինչպես նաեւ նա ուներ հարակից հիվանդություններ: Դեռ պարզ չէ, թե ումից է քաղաքացին վարակվել։