Search
Close this search box.

Կորոնավիրուսից այսօր 2-րդ քաղաքացին մահացավ. մահացածների թիվը հասավ 6-ի

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է.««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։
Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 68-ամյա քաղաքացի:
Այսպիսով՝ ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահվան 6-րդ դեպքն է արձանագրվել:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում ապրիլի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 92  նոր դեպք է գրանցվել: Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 663 դեպք: