Search
Close this search box.

Հայաստանի ամենամեծ բժշկական կենտրոնը դատարակվում է, այն կսկսի բուժել միայն կորոնավիրուսով վարակվածներին

Այս պահի դրությամբ մենք ունենք արդեն 16 հաստատություն, որտեղ պահվում են թե դրական, բայց՝ թեթև ձևով պացիենտները, թե նրանք, ովքեր շփվել են հաստատված դեպքերի հետ: Ուզում եմ նաև ասել, որ այս պահին Հայաստանում 9 բժշկական կազմակերպություն զբաղվում են գրեթե միայն կորոնավիրուսի պացիենտների բուժումով: Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ թվելով բոլոր կենտրոնները:

Թորոսյանի խոսքերով, հաշվի առնելով թվերի մեծանալը, որոշում է կայացվել, որ Հայաստանի ամենամեծ ԲԿ-ն ևս պետք է զբաղվի կորոնավիրուսի խնդրով: Խոսքը վերաբերում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ին, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդադատարկվի ու կդառնա միայն կորոնավիրուսի դեմ պայքարող հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը: Այնտեղի ռեանիմոցիոն պացիետները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ:

Թորոսյանը նշեց, որ դա թույլ կտա դեռ երկար ժամանակ ունենալ բավարար մահճակալային ֆոնդ, որպեսզի բոլոր պացիենտները հոսպիտալացվեն, իսկ թեթև ձևերը կտեղավորվեն հյուրանոցներում: