Search
Close this search box.

Սպիտակ տան փորձագետները նշել են, թե որքան մարդ կարող է մահանալ կորոնավիրուսից

ԱՄՆ-ում նախագահի աշխատակազմի վարակի դեմ պայքարի փորձագետները կարծիք են հայտնել, որ երկրում կորոնավիրուսից մահացությունը կարող է հասնել մինչև 2.2 միլիոնի՝ կախված իրավիճակի անբարենպաստ զարգացմամբ, հայտնում է The New York Times-ը:

Երեքշաբթի օրը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ընթացքում տեղի է ունեցել առկա իրավիճակի վերաբերյալ թվերի հրապարակումը: Ըստ CNN-ի՝ սա առաջին անգամ է, երբ Սպիտակ տանը նախագահի աշխատակազմը ներկայացնում է մահացության մասին պաշտոնական կանխատեսումներ:
Ըստ մասնագետների՝ 2,2 միլիոն մարդ կարող է մահանալ, եթե կորոնավիրուսի դեմ պայքարի համար ոչինչ չարվի: Խմբի անդամները կարծում են, որ ավելի հավանական է 100-240 հազար մահը: Երկրի կողմից իրավիճակի նման զարգացում կարելի է ակնկալել, եթե պահպանվեն իշխանությունների կողմից կիրառվող սահմանափակումները: