Search
Close this search box.

Ինչու Աննա Հակոբյանը դիմակ ու ձեռնոցներ չի կրում փողոցում. պարզաբանում է խոսնակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանն իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ,

Փողոցում դիմակ կրելու կարիք չկա, ինչ վերաբերում է ձեռնոցներին՝ ապա տեղեկացնեմ, որ մենք անընդհատ օգտագործում ենք ալկոգել։ Շնորհակալության ձեր անհանգստության համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Աննա Հակոբյանը ներգրավվել է որպես կամավոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում և Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացնում։