Search
Close this search box.

Ապրիլյանի հարցերով հանձնաժողովը հենց Արցախում կարող է «հարցաքննել» Լևոն Մնացականյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը կշարունակի հերթական քառօրյայից հետո։ Հիմա քննարկում են Արցախ այցելելու և «առաջին ձեռքից» ինֆորմացիա ստանալու հարցը․ «Չի բացառվում, որ տեղում մի նիստ անենք ու հրավիրենք, ասենք, Լյովա Մնացականյանին, ով Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարն էր»։

Հիշեցնենք, որ ծանուցագիր է ուղարկել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, նիստը պետք է կայանար նախորդ քառօրյային, բայց հանրաքվեի, հետո կորոնավիրուսի պատճառով չկայացավ, թեև, մեծ հույսեր չունեն, որ նա կներկայանա։ ԱԺ առաջիկա քառօրյան կմեկնարկի մարտի 23-ին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում