Search
Close this search box.

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը՝ 15-ամյա երեխայի՝ կորոնավիրուսով վարակվելու լուրի մասին

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մամուլում տարածվում է, թե Նոր կորոնավիրուսով 15-ամյա երեխա է վարակվել:

Պաշտոնապես տեղեկացնում ենք, որ կորոնավիրուսով վարակված երեխայի դեպք Հայաստանում չկա»:

Հիշեցնենք, որ նախօրեին 3 քաղաքացի ախտորոշվել  է կորոնավիրուսով: Իսկ քիչ առաջ  հայտարարվեց, որ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման 2 նոր դեպք է հաստատվել: Այսպիսով Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 6–ի։