Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը բազմաթիվ այլ հանցագործություններով կանգնելու է դատարանի առաջ

Սերժ Սարգսյանը բազմաթիվ այլ հանցագործություններով կանգնելու է դատարանի առաջ: Factor.am-ի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Արձագանքելով այսօր դատարանի բակում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերին, թե ինքը հույս ունի, որ երկրում դեռ արդար դատավորներ կան՝ Բաբաջանյանը նշեց, թե այդպիսով գլխավոր բանդիտն ուղերձ է հղում դատական իշխանության յուրայիններին:

Ընդհանուր առմամբ, նա կարծում է, որ դատարանի շուրջ հոգեվարքն ապրող բանդիտների խրախճանք էր: Պատգամավորը խոսեց նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար երաշխավորագիր ներկայացրած նախկին վարչապետների մասին՝ տարօրինակ համարելով այն, որ այդ ցանկում չկան Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Հարությունյանի անունները: