Search
Close this search box.

«Չորրորդ իշխանություն». Մանկապարտեզի տնօրենը ծնողներից գումար է պահանջում. ֆոնդի համար 1000 դրամ

««Չորրորդ իշխանության» փոխանցմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա  վարչական շրջանի  թիվ 84 մանկապարտեզում  դրամահավաքը օրինաչափություն է համարվում։

Մանկապարտեզի տնօրեն  Ժաննա Ալեքսանյանը, որն ընդամենը մի քանի  ամիս է, ինչ ղեկավարում է նախակրթարանը, հրահանգել է ֆոնդի  համար նախանշված  500 դրամի  փոխարեն  հավաքել 1000-ական դրամ։

Թերթի փոխանցմամբ՝ երբ ծնողները  հայտնել են  իրենց դժգոհությունը և հանդիպում պահանջել տնօրենի հետ, Ալեքսանյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչի վրա են այդ գումարները ծախսվելու, բայց չի հրաժարվել գումար հավաքելու մտքից»,-գրում է թերթը:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: