Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Ավտովթար Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում

ոկտեմբերի 20-ին, ժամը 00:05-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 9ա շենքի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes E» մակնիշի 34 FM 991 (վարորդ՝ 1995 թ. ծնված Կ. Ի.) և «Opel Astra G» մակնիշի 99 VT 699 (վարորդ՝ 1977 թ. ծնված Վ. Է.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդ Վ. Է.-ը հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: