Search
Close this search box.

5-րդ զորամիավորումում անցկացվել են հատուկ նշանակության վարժանքներ. ՊՆ

Փետրվարի 10-ին 5-րդ զորամիավորումում անցկացվել են վարժանքներ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների մասնակցությամբ: Հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը:

Անձնակազմի պատրաստության աստիճանը ստուգելու և տարբեր տրամաչափի հրաձգային զենքերի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման և ոչնչացման գործնական պարապմունքներ՝ մարտական հրաձգությամբ:

Ցուցադրվել են քողարկման և տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում գործելու մասնագիտական այլ հնարքներ: