Search
Close this search box.

Այնթապ համայնքի ղեկավարի ավտոմեքենայի ռուսական համարանիշերն առգրավվել են

Ֆեյսբուքյան օգտատեր Անահիտ Հարությունյանը, երեկ իր էջում դիմելով ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին, գրել էր. «Հարգելի պարոն Ահարոնյան, ո՞ւմ հովանավորության ներքո է Արարատի մարզի Այնթապ համայնքի ղեկավարն իր անձնական օգտագործման մեքենան վարում ռուսական պետհամարանիշերով: Չէ՞ որ տարիներ շարունակ այդ մեքենան նա վարել է հայկական պետհամարանիշերով»:

Աշոտ Ահարոնյանը պատասխանելով օգտատիրոջ հարցին՝ նշել է հետևյալը. «Կատարված ուսումնասիրությունների արդյունքում՝ նշված օ369вт199рус համարանիշերով երթևեկող «Մերսեդես» մակնիշի ավտոմոբիլը հայտնաբերվել է և վարորդը, փախարինված հաշվառման համարանիշերով տրանսպորտային միջոց վարելու համար, ենթարկվել է վարչական պատասխանատվության, իսկ համարանիշերն առգրավվել են՝ սահմանված կարգով ոչնչացնելու համար»: