Search
Close this search box.

ՖՈՏՈ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսախցիկը ֆիքսել է Արարատի մարզում Խոշոր ու ողբերգական ավտովթարի պահը, երբ 18-ամյա 2 երիտասարդ տղաներ մահացել էին

Shamshyan.com-ը ներկայացնում է տեսանյութ, թե ինչպես է հունվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցել խոշոր ու ողբերգական ավտովթարը, երբ Opel-ը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև երկաթե գովազդային սյանն ու մեջտեղից կիսվել։

Վթարի հետևանքով 18-ամյա վարորդն ու 18-ամյա ուղևորը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էին։

Հիշեցնենք՝ հունվարի 17-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։

Բախման հետևանքով ավտոմեքենան մեջտեղից կիսվել էր և շպրտվել տարբեր կողմեր։ Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից:

Մինչ դեպքի վայրում աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանը, հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ վիրավորները, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել են։