Մսավաճառներն ու ֆերմերները փակել են Ամիրյանի փողոցը։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները 10 րոպե ժամանակ էին տվել, որպեսզի կառավարության ներկայացուցիչները իջնեն իրենց հետ հանդիպելու։
«10 րոպեն անցավ, փակում ենք փողոցները»,- ասացին ակցիայի մասնակիցները և, ինչպես հայտնեցինք, փակեցին Ամիրյան փողոցը։
Ոստիկանները հորդորում են բացել ճանապարհը, սակայն գյուղացիները չեն պատրաստվում ենթարկվել պահանջին։