Search
Close this search box.

Վաղը «Դալմա Գարդեն մոլ»-ը չի աշխատելու. առեւտրի կենտրոնը հայտարարություն է տարածել

«Դալմա Գարդեն մոլ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Սիրելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ նախորդ մեկ ժամվա ընթացքում Դալմա Գարդեն մոլում նկատվել են տեղային ցնցումներ, ինչի արդյունքում առևտրի կենտրոնի ղեկավարությունը կազմակերպել է անվտանգության կանոնների պահպանման բոլոր քայլերը, այդ թվում` առևտրի կենտրոնի բոլոր աշխատակիցների և հաճախորդների տարհանումը կենտրոնից։

Առայժմ անհանգստանալու պատճառ չկա։ Այս պահին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները կատարում են շենքի և հարակից տարածքների մանրակրկիտ զննում՝ ցնցումների պատճառը պարզելու նպատակով։ Ելնելով մեր աշխատակիցների և հաճախորդների անվտանգությունից՝ վաղը՝ հունվարի 10ին, Դալմա Գարդեն մոլը չի աշխատելու։ Հետևեք միայն մեր պաշտոնական գրառումներին»։