Search
Close this search box.

Խոշոր վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված գնդապետի 12-ամյա երեխան մահացել է

Հունվարի 7-ին, հիվանդանոցում մահացել է Շիրակի մարզի բնակիչ, 12-ամյա Ղ. Միրզոյանը, ով հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին Շիրակի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետեւանքով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բժիշկները մի քանի օր շարունակ պայքարում էին թե՛ նրա, եւ թե՛ մյուս վիրավորների կյանքի համար:

Նշենք, որ դեկտեմբերի 27-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի՝ ժողովրդին հայտնի Անի թաղամասում՝ Մովսես Խորենացի-Մինաս Ավետիսյան փողոցների խաչմերուկում, բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 37-ամյա Սերգեյ Պետրոսյանի վարած Nissan մակնիշի 71 PՏ 701 համարանիշի եւ 39-ամյա Հայկ Միրզոյանի վարած Opel մակնիշի 34 QD 625 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետեւանքով Nissan-ի վարորդ Ս. Պետրոսյանն ու նրա ուղեւոր՝ Գյումրիի բնակիչ, 32-ամյա Արփենիկ Պետրոսյանը եւ Opel-ի վարորդ Հ. Միրզոյանն ու նրա ուղեւորներ՝ Գյումրիի բնակիչներ, 62-ամյա Անահիտ Միրզոյանը, 29-ամյա Լուսինե Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի բժշկական կենտրոն, իսկ Opel-ի մյուս ուղեւորներ՝ 11-ամյա Ղուկաս Միրզոյանը, 8-ամյա Անահիտ Միրզոյանը, 5-ամյա Տիգրան Միրզոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց։