Search
Close this search box.

2 երկրաշարժ է գրանցվել

Իրանում «Բուշեհր» ատոմակայանի մոտ 2 երկրաշարժ է գրանցվել՝ 4,9 և 4,5 մագնիտուդներով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։

Առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 2:20-ին (Երևանի ժամանակով 6․20-ին)։ Էպիկենտրոնը գտնվել է Բորազջան քաղաքից 10 կմ հարավ-արևելք՝ մոտ 10 կմ խորության վրա։ Երկրորդ ցնցումը գրանցվել է տեղի ժամանակով 3:19-ին՝ Բորազջանից 17 կմ հարավ-արևելք։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։