Search
Close this search box.

Թրամփը՝ Իրանի կողմից ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա հրթիռներ ուղարկելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտների վրա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակումներից հետո «ամեն ինչ կարգին է»: Նա այս մասին գրառում է կատարել Twitter-ի իր էջում:

«Ամեն ինչ լավ է ընթանում: Այսօր մենք ունենք աշխարհում ամենահզոր և հագեցած զինված ուժերը»,- հավելել է Թրամփը:
Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ վնասի գնահատումը կատարվում է, և խոստացել է պաշտոնական հայտարարություն անել հունվարի 9-ի առավոտյան:

Հիշեցնենք, որ Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները: