Search
Close this search box.

Նասայի կողմից արված լուսանկարը չի արտացոլում իրականությունը

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահագն Թևոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այս լուսանկարը հայտնվել է Ռեդիթում, ու կարծես՝ միայն Ռեդիթում, որպես իբր Նասայի կողմից արված լուսանկար, որը ցույց է տալիս հրդեհվող տարածքները: Հայտնվելուց մի քանի ժամ հետո ջնջվել է ադմինների կողմից որպես իրականությանը չհամապատասխանող: Չնայած դրան՝ ակտիվորեն տարածվում է համացանցում: Ընկերներ ջան, մի տարածեք այս պատկերը, այն չի արտացոլում իրականությունը:

Ավելացում. Սա Նասայի տվյալների հիման վրա մասնավոր անձի կողմից ստեղծված 3Դ պատկեր է, որը ներկայացնում է վերջին ամսում/ամիսներին Ավստրալիայի տարածքում բռնկված հրդեհների աշխարհագրությունը»: