Search
Close this search box.

Պաշտոնական Երևանը չափազանց ճշգրիտ է գործում. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհուրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Զատիկներդ շաքար հարցով կտրեմ․ 2 օր ֆեյսբուքում ու ֆեյք-կայքերով մեկ բաժակ ջրում փոթորիկն անելուց հետո այդ ով է ձեզ ասել, թե Իրանում համապատասխան շրջանակները տեղեկացված չեն եղել ադրբեջանա-կոնտրհեղափոխական ինֆորմացիոն պրովոկացիայից, ՀՀ ԱԳՆ դիրքորոշումից ու դուք ֆեյսբուքում հերոսաբար տեղեկացրեցիք Պարսկաստանի ԱԳՆ-ին, որ Փաշինյանը ԱՄՆ նախագահին չի շնորհավորել Սոլեյմանի սպանության կապակցությամբ․․․

Իսկ ես կպնդեմ ու կասեմ՝ պաշտոնական Երևանը չափազանց ճշգրիտ է գործում․

Օր 1) հաշված ժամերի ընթացքում պաշտոնական Երևանը ԱԳՆ-ի միջոցով հայտարարեց՝ կոչ անելով կողմներին իիրավիճակը քաղաքական ուղիներով ու միջոցներով տանել դեէսկալացիայի՝ հստակ դիրքորոշվելով տարածաշրջանային կայունության ու խաղաղության վերականգնման օգտին․ ովքեր գտնում են, թե անգամ հակամարտության կողմերը տենչում են պատերազմ, թերևս, բացարձակ չեն պատկերացնում կողմերի վարած քաղաքականությունը ու դրա հետապնդած նպատակները։ Դա չի նշանակում, թե նրանք միմյանց պատժող գործողությունների չեն գնալու առավել թույլ ու անվտանգության վակում ունեցող տարածքում, ինչպիսին Իրաքն է․ գործողություննեը եղան ու լինելու են այդ երկրի տարածքում։

Օր 2) Իրանի ԱԳ նախարարը ինքը զանգահարեց իր հայ պաշտոնյային, ինչը շատ շոյող ու կարևոր է, որի ընթացքում հայկական կողմը ցավակցեց իրանական կողմին պաշտոնյայի մահվան կապակցությամբ, այլ ոչ թե սեփական նախաձեռնությամբ արվեց դա։ Սա չափազանց նուրբ ու կարևոր հանգամանք է։

Օր 3) ՀՀ վարչապետը խաղաղության արշավի շրջանակներում Արտանիշ լեռան գագաթից կողմերին հասցկացրեց, որ երկու երկրների միջև կողմնորոշվելու հարց չունի Երևանը, և կողմներին կոչ արեց քայլ անել խաղաղության ուղղությամբ։ Սա նշանակում է, որ կողմերից, առնվազն դրանցից մեկից անուղղակի ցանկություն է հայտնվել, որ Երևանը հակամարտության մեջ կողմնակալ դիրքավորվի, ինչը չի կարող լինել, որովհետև հակամարտության կողմերից և ոչ մեկ Հայաստանի համար կենսական կարևորության խնդրով, նույն Արցախյան հակամարտության հարցով, իր կարմեր գծերը երբեք չի հատել, հետևյալ Երևանը և Ստեփանակերտն էլ դա չեն անի, առավել ևս վտանգելով տարածաշրջանային անվտանգությունը։

Այսպիսով, բոլոր երեք օրերը Երևանը պատշաճ մակարդակով լցրել է հայտարարություններով ու ավելիի տեղ չկա։

Այդ նույն ընթացքում իշխանության ներքին ու ադրբեջանական հակառակորդները ձեռք ձեռքի տված ջրեր պղտորեցին, որը պաշտոնական Երևանը կրկին բավական լավ օգտագործեց․ վարչապետի ֆեյսբուքյան գրառումով խնդրին անոմալ, անգամ որոշ հայրենակիցների համար անսովոր ինտենսիվություն հաղորդվեց, հավելյալ գլորված “բոչկան” ետ գլորելով Ադրբեջանի ու Իրան-Հայաստան հարաբերությունների թունավորումով զբաղվող հայկական ներքին ընդդիմադիրների վրա։

Թերևս այս օրերի լրջագույն պրոմոխը Արցախի անվտանգության քարտուղարի հայտարարությունն էր, որ կրկին մեկ օրվա ընթացքում շտկվեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի ճշգրիտ արձագանքով։

Հետևաբար, պաշտոնական Երևանը մինչ այժմ չափազանց ճշգրիտ է գործում, չգիտեմ, թե ինչ ինստիտուտներ են աշխատում, բայց աշխատում են, ու դա լավ է։

Այնպես որ՝ հանգիստ նստենք ըըըը հանգիստ վայելենք Սուրբ զատիկը, մանավանդ, որ ինչպես համոզվեցինք ու շատերս գոնե գիտեինք՝ երրորդ համաշխարհային չսկսվեց․․․ Այս մոլորակի վրա հաշված պետություններ կան, որոնք կարող են դա սկսել, ու բարեբախտաբար դա ոչ ԱՄՆ-ի, ոչ Իրանի շահերից չեն բխում, հաշվարկների մեջ չեն մտնում։ Երկուսն էլ չափազանց վարժվել են տարածաշրջանային կայունության պայմաններում իրենց շահերը առաջ տանելուն։ Այնպես որ, Շնորհավոր բոլորիդ Սուրբ Զատիկը, իսկ այս ամենի ծավալուն ու մանրամասն հոդվածս կաշխատեմ ավարտել այսօր։