Search
Close this search box.

Թրամփը սպառնում է խոցել իրանական 52 օբյեկտ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter միկրոբլոգի իր էջում գրառում է կատարել և սպառնացել, որ «հավանական հարձակման դեպքում շատ կոշտ» հարված կհասցնի իրանական 52 օբյեկտների, եթե ի պատասխան, Իսլամական Հանրապետությունը ցանկացած հավանական հարձակում կազմակերպի ամերիկացիների կամ ամերիկյան օբյեկտների վրա։

«Սա թող նախազգուշացում լինի: Եթե Իրանը հարվածի ամերիկացիներին կամ ամերիկյան թիրախներին, ապա մենք կթիրախավորենք 52 իրանական օբյեկտներ, որոնք մարմանավորում են մի քանի տարի առաջ Իրանի կողմից գերեվարված ամերիկացի 52 պատանդներին: Նրանցից ոմանք շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար: Այս թիրախների և Իրանի վրա հարվածները կլինեն շատ արագ և շատ ուժեղ։ ԱՄՆ-ն այլևս չի ցանկանում սպառնալիքներ լսել»- գրել է ԱՄՆ նախագահը: