Search
Close this search box.

РИАНовости. Փաշինյանը հայտարարել է, որ չի շնորհավորել Թրամփին՝ Իրանի դեմ գործողությունից հետո

РИАНовости-ին գրում է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունը, թե իբր նա շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին` «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար», ապատեղեկատվություն է:

«Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար»,-գրել է Փաշինյանը Facebook-ի իր էջում:

Նա չի նշել, թե որ սոցիալական ցանցում և որ ադրբեջանական և իրանական հրապարակումներում են հայտնվել այդ տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ, ՀՀ վարչապետը նշել է, որ «սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»,-հավելել է Փաշինյանը: