Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին․ բախվել են BMW-ն ու Nissan-ը․ կան վիրավորներ

Երեկ, հունվարի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող «Մեծ Անիվ» խանութ-սրահի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Վարդկես Հովհաննիսյանի վարած BMW մակնիշի 35 XS 118 համարանիշի և 22-ամյա Հովհաննես Ավոյանի վարած Nissan մակնիշի 36 QF 344 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով BMW-ի վարորդ Վ․ Հովհաննիսյանը և նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Դավիթ Աղաբաբյանը, ով ըստ կայքի տեղեկությունների՝ ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով կապիտան է, և 31-ամյա Գոհար Աղաբաբյանը, ով աշխատում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Իսկ Nissan-ի վարորդ Հ․ Ավոյանն ու նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ 23-ամյա Գրիգոր Ղուկասյանը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոց, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Գոհար Իսրայելյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող MENSO ակումբի աշխատակիցները, ովքեր ոչ միայն վիրավորներին են ավտոմեքենայից դուրս բերել, այլև մինչև շտապօգնության ժամանումը անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել նրանց։ Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը MENSO ակումբի աշխատակիցների հետ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոցներ։

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Փրկարարները հոսանքազրկել են ավոտմեքենաները, փակել գազի բալոնների փականներն ու դադարեցրել ավտոմեքենաներից առաջացած վառելիքի (բենզին և յուղ) արտահոսքը ու, չգիտես ինչու, թաղապետարանի փափկասուն չինովնիկների փոխարեն կատարել են ճանապարհի լվացման ու մաքրման աշխատանքներ։