Search
Close this search box.

ՖՈՏՈ. «Ապուշ-ապուշ խոսացել ես, կերել ես բերնիդ». Հովհաննես Ազոյանի ծեծի հետքերով

Արդեն տեղեկացրել ենք, որ անցած գիշեր Հրազդանի կիրճում ծեծել են  դերեասն Հովհաննես Ազոյանին։

Նշվում էր, որ  դերասանը ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից։

Նրա եղբայրը՝ Կոնստանտին Ղարիբյանը տարածելով ծեծի մասին նյութը գրել է. «Պուճուր ախպորով հպարտանում եմ»։

Իսկ Հովհաննես Ազոյանի ֆեյսբուքյան գրառումից հետո, որտեղ դերասանը նշել էր, որ գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, Կոնստանտին Ղարիբյանը գրել է.«Ինչ գողական-կիսագողական ես խոսում, ապուշ-ապուշ խոսացել ես, կերել ես բերնիդ»։

 

Հովհաննես Ազոյանը, մասնավորապես,  գրել էր․ «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»։