Search
Close this search box.

ՖՈՏՈ. Նոր մանրամասներ Աշտարակում տեղի ունեցած խոշոր ավտովթարից. վարորդներից ու վիրավորներից մեկը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի 24-ամյա դուստրն է

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ պարզվել է՝ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի միացյալ նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը: Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, Փարպի գյուղի բնակիչներ, 64-ամյա Նորիկ Գալստյանը, 34-ամյա Էմմա Մանուկյանը և 10-ամյա Շողիկ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխան տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վարորդներից Հ. Եղնուկյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի դուստրն է, իսկ վիրավոր Է. Մանուկյանը հղի է: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 3-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:10-ի սահմաններում, Աշտարակ քաղաքի Պռոշյան – Երվանդ Շահազիզ փողոցների խաչմերուկում բախվել էին Ford մակնիշի 34 ՍQ 758 համարանիշի և Nissan X-Trail մակնիշի 86 OA 086 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 3 հոգի, այդ թվում՝ 1 երեխա, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից երեխային տեղափոխել էին Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: