Search
Close this search box.

Երևանում հայր ու որդի են դանակահարվել

ArmLur.am-ի տեղեկություններով, երեկ ժամը 23:30-ի սահմաններում Ս.Վրացյան 17 շենքի բակում վիճաբանություն է եղել, որի ժամանակ դանակահարվել են հայր ու որդի: Մեզ հայտնի դարձավ, որ դանակահարվածներից մեկը Հայկ Հովսեփյանն է, որն աշխատում է Պաշտպանության նախարարությունում, կոչումով փոխգնդապետ է եւ նրա որդին Ռաֆայել Հովսեփյանը:

Ավելին, մեզ հայտնի դարձավ, որ իրավապահներին հայտնի է, թե ով է եղել նրանց դանակահարողը:

Կայքը դեպքի պատճառների մասին այլ մանրամասներ կներկայացնի քիչ անց: