Search
Close this search box.

Հերթական՝ շմոլ գազի թունավորմամբ մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոցներ

այսօր՝ հունվարի 2-ին, շմոլ գազի թունավորմամբ հերթական դեպքն է տեղի ունեցել հանրապետությունում։ Ժամը 20;20-ի սահմաններում Արմավիրի մարզի Արևաշող գյուղի տներից մեկից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել տան անդամները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  ընտանիքի անդամները իիվանդանոց են տեղափոխվել «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ և տեղափոխվածների մեջ կա նաև 2 երեխա։ Երեխաներն էլ տեղափոխվել են «Մուրացան» մանկական հիվանդանոց։ Շնորհիվ Էջմիածնի հիվանդանոցի շտապօգնության, «Աստղիկ» և «Մուրացան» բժշկական կենտրոնների բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Ապահովության համար նրանք 1 օր մնալու են բժիշկների հսկողության տակ։ Դեպքի մասին տեղեկացվել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը և այս պահին «Աստղիկ» բժշկական կենտրոն և Մուրացանի մանկական հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խմբերը։

Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։