Search
Close this search box.

Արտակարգ դեպք Երևանում. վարորդը Dodge-ով մխրճվել է գազատար խողովակի մեջ. կան վիրավորներ. վարորդի և վիրավորների ինքնությունը հայտնի չէ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, իսկ գազախողովակից գազի արտահոսք է տեղի ունեցել։

Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Այս պահին «Գազպրոմ»-ի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վթարը վերացնելու համար։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։

Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում: