Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ինչպես է 10 ամյա երեխայի մատները ջնջխվել պայթուցիկից . Նախարար Ա. Թորոսյանը ծնողներին կոչ է անում

Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից եւ հրավառություններից տուժած 52 անձ, ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Չեմ ցանկանում մեր բոլորի տոնը փչացնել, բայց ստիպված եմ տարածել այս տեղեկատվությունը և կրկին կոչ անել իսպառ հրաժարվել կենցաղային պայթուցիկներից։

Վերջին 2 օրերին Հայաստանի Հանրապետության բժշկական կենտրոններ դիմել են պայթուցիկներից/հրավառություններից տուժած 52 անձ, այդ թվում.

➢ 8 (15%) երեխա (7-14 տարեկան), 7 (13%) դեռահաս (15-17 տարեկան) և 37 (72%) մեծահասակ (18 տարեկան և բարձր),

➢ 49 դեպքում տուժածները ստացել են դաստակի և նախադաստակի տարբեր տեսակի վնասվածքներ։

Հ.Գ. նկարում 10 ամյա երեխայի երկու մատի դիստալ ֆալանգների ջնջխման ռենտգեն նկարն է, որը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։

Հ.Հ.Գ. պայթուցիկների վաճառքի և հրավառությունների սահմանափակումների օրինագծերը արդեն դրված են շրջանառության մեջ»,- գրել է նախարարը: