Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ կա 4 վիրավոր

Այսօր, հունվարի 1-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի-Օհանավան գյուղերի խաչմերուկում բախվել են Opel մակնիշի 35 QO 053 համարանիշի և VAZ 21014 մակնիշի 88 AX 855 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։