Search
Close this search box.

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում

Այսօր, հունվարի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Սմբատ Շահազիզի 60 շենքի տանիքում տղամարդու դի կա կախված։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Վահան Աղգաշյանը, Ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը։ Ժամանել է նաև Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։

Ոստիկանները նշված շենքի տանիքում հայտնաբերել են 37-ամյա Ս․ Ասլանյանի դին։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչները։

Փաստի առթիվ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: