Search
Close this search box.

«Թո՜ղ Ամանորը խաղաղություն բերի մեր երկրին, բարեկեցություն՝ բոլոր հայ օջախներին». Գագիկ Ծառուկյան

Հարգելի՜ քաղաքացիներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի իմ շատ սիրելի հայրենակիցներ…

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։ Մաղթում եմ, որպեսզի գալիք 2020 թվականը մեր պետության և ժողովրդի համար լինի կայուն զարգացման, առաջընթացի, բացառիկ հաջողությունների և նվաճումների տարի։
Ցավոք, անցնող 2019 թվականը մենք ճանապարհում ենք բազմաթիվ չլուծված խնդիրներով, հանրության տարբեր շերտերի՝ այդպես էլ չփարատված մտահոգություններով։ Բոլոր այդ խնդիրներն, իհարկե, հնարավոր է լուծել, եթե լինի քաղաքական բավարար կամք և դրանք միասնաբար հաղթահարելու վճռականություն։
Ես միշտ ասել եմ, որ անլուծելի խնդիրներ չկան, ընդամենը պետք է անմնացորդ սեր առ հայրենիք և ամենօրյա քրտնաջան աշխատանք։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել մեր թիկունքը պահող զինվորներին և նրանց ընտանիքներին, սահմանապահ բոլոր համայնքների բնակիչներին, մեր խաղաղության և անվտանգության համար մենք առաջին հերթին պարտական ենք նրանց։ Թո՜ղ Ամանորը խաղաղություն բերի մեր երկրին, բարեկեցություն՝ բոլոր հայ օջախներին։ Աստված պահապան մեզ բոլորիս…
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ…

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյան