Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեմա․ #Euronews-ի անդրադարձը

ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել երեխաների ապօրինի որդեգրման հետ կապված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ։ Այս մասին «Հայաստանում բացահայտվել է երեխաների ապօրինի որդեգրման սխեման» հոդվածում գրում է Euronews կայքը: ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդել է, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»։

Մանրամասները՝ տեսանյութում: