Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քիչ առաջ Փաշինյանը նստեց կործանիչի ղեկին

ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:

Դիմավորման արարողությանը մասնակցում է նաև ՊՆ նախարարը:

Ուղիղ եթերում վարչապետը ցուցադրեց ինքնաթիռների վայրէջքը, որին նախորդեց ինքնաթիռների ցուցադրական թռիչքը:

Տեսանյութում երևում է, որ Գյումրիում վայրէջք է կատարում 3 ինքնաթիռ, սակայն ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ ՀՀ-ն պատրաստվում է ձեռք բերել 1 էսկադրիլիա (12) ՍՈւ 30 ՍՄ ինքնաթիռ:
ՊՆ նախարարը Վարչապետի հետ միասին փորձարկեցին Ինքնաթիռները