Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանն աղմկահարույց հայտարարություն արեց. Կոչ եմ անում տնային տնտեսուհիներին դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնել տոլմա փաթաթելու վրա

Ես մի բան ասեմ, որը ենթադրում եմ, որ մեծ աղմուկ կբարձրացնի: Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա, քանի որ տոլման և ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մեկ օրում պատրաստել 5 օրվա ուտելիք, դա վատ է, վնասակար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքերով, պետք չէ հարազատներին, հյուրերին ստիպել մի քանի օրվա խոզի բուդ, սալատ, տոլմա ուտել. «Պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտել: Եվ ընդհանրապես պետք չէ տոնական օրերին անցակցնել սննդի դեպրեսիվ սեղանի շուրջ»:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր հերթին ասաց, թե շատ ուրախ է, որ մշակութային կյանքը կակտիվանա և քաղաքացիներն ավելի քիչ ժամանակ կունենան սեղանի շուրջ անցկացնելու, անհարկի շատ սնունդ ընդունելու համար:

Թորոսյանը կարևորեց առողջ սնվելը՝ հայտարարելով, որ տոնական օրերին սննդային ու ալկոհոլային թունավորումներ են լինում. «Կոչ եմ անում ալկոհոլի չարաշահում թույլ չտալ: Բացի թունավորումից, դա նաև վթարների է հանգեցնում»:

Նախարարը կոչ արեց նաև ծնողներին պայթուցիկներ չգնել երեխաների համար, քանի որ այն հաճախ դժբախտ դեպքերի է հանգեցնում: