Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք. եղբայրը դանակահարել է եղբորը

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ, տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել՝ նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը՝ գործ անելիս հաստոցի վրա ընկնելու հետևանքով:

Բայց նրա հայտարարությունը ո՛չ բժիշկներին, ո՛չ էլ ոստիկաններին հավատ չէր ներշնչել:

Ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ տուժողը ժամը 1:30-ի սահմաններում իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել էր 30-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ եղբայրը խոհանոցային դանակով դանակահարել էր նրան:

Կասկածվողը նույն օրը բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին:
Դանակը հայտնաբերվել է:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: