Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զոհված զինծառայողի հարազատների հանդիպումը վարչապետի հետ

Այս պահին ընթանում է ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի և Արցախում խաղաղ պայմաններում զոհված ազգությամբ եզդի զինծառայող Արթուր Աջամյանի հարազատների հանդիպումը:

«Ասեք՝ ես ի՞նչ կարող եմ անել, ես կանեմ»,- նշեց վարչապետը՝ խոստանալով ապահովել արդար քննություն:

«Ոչ մի տեղեկություն չունեք. ոչ մի բան չեն ասում, Ձեզնից մեր խնդրանքը միայն դա է»,- դիմելով վարչապետին՝ ասացին զոհված զինծառայողի հարազատները:

«Մեր տղային կարո՞ղ ենք հետ բերել, չենք կարող չէ՞: Մնում է ապահովել օբյեկտիվ, արդար նախաքննություն: Ինչ-որ կախված է մեզնից, մենք դա կանենք»,- խոստացավ Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: