Search
Close this search box.

Մինչև 32 ժամ ջուր չի լինի. ջրանջատումներ Երևանում ու մարզերում

Պլանային ջրանջատում Վայոց Ձորի մարզում դեկտեմբերի 26/27-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև դեկտեմբերի 27-ը ժամը 18։00-ն կդադարեցվի Վայոց Ձորի մարզի՝ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու, Անդրանիկի նրբանցքի, Մկոյան 3-5 շենքերի և Գետափ գյուղի  ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում դեկտեմբերի 24-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 24-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Երևան՝

Նուբարաշեն վարչական շրջան,

Էրեբունի վարչական շրջան` բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան  փողոցներ և նրբանցքներ, Ալեք Մանուկյան փող. 1, 4/2, 17, Նար-Դոսի փող. 1-ից-40, Քրիստափորի փող. 1-ից-15, Ծխախոտագործների 1-65 համարներ, Խորենացու փող. 28-ից-231 համարներ և 3-րդ փակուղի, Տիգրան Մեծի պող. 12-ից-80 համարներ և նրբանցք, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքեր,

Շենգավիթ վարչական շրջանի` Արշակունյաց պողոտա, Գ. Նժդեհի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս. Սարգսյան, Մայիսի 9-ի, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Օդեսայի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Վերին Շենգավիթի 1-ին, 2-րդ, 10-րդ  փողոցներ ու նրբանցքներ, Արին-Բերդի փող․3-րդ եւ 5-րդ նրբանցքներ,  Չեխովի փող. 1-ից-21, Բագրատունյաց փող. 41-ից-80 համարներ, Ներքին Շենգավիթ, Նորագավիթ եւ Նոր Խարբերդ այգեգործական թաղամասեր, իսկ Շենգավիթ վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը:

Արարատի մարզ`

Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղեր և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս Բաժնից