Search
Close this search box.

ԱԱԾ-ն չի հերքում Արայիկ Հարությունյանի տեղակալի ձերբակալությունը

Ազգային անվտանգության ծառայությունը չի հերքում, որ ձերբակալվել է ԿԳՄՍ փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կոռուպցիոն հանցագործության մեջ է կասկածվում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ սպորտի գծով տեղակալ Գևորգ Լոռեցյանը, ով ձերբակալվել է։

Տեղեկության վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ԿԳՄՍ մյուս փոխնախարարներից, սակայն վերջիններս չպատասխանեցին մեր զանգերին, իսկ ԱԱԾ-ից խոստացան շուտով պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ։