Search
Close this search box.

Իջևանում երիտասարդ աղջիկ է մահացել

Sputnik Արմենիայի տեղեկություններով` երեկ երեկոյան Իջևան քաղաքի բուժհաստատություն է տեղափոխվել 27-ամյա աղջկա դի։

Նա շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել Իջևանում գտնվող իրենց բնակարանից։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի` ամուսիններով տանը սունկ են եփել, աղջիկը կերել է, և նրա ինքնազգացողությունը վատացել է։ Նրա մահվան պատճառները վերջնականապես կպարզեն փորձաքննություններից հետո։

«Իջևան» բժշկական կենտրոնից Sputnik Արմենիային հաստատեցին, որ երբ աղջկան հիվանդանոց են հասցրել, նա արդեն մահացած է եղել։ Նշեցին նաև, որ ընտանիքի մյուս անդամներն իրենց չեն դիմել։

Իրավապահները քննություն են վարում։