Search
Close this search box.

Կրակ են բացել պատգամավորի ավտոմեքենայի վրա․ արդյունքում 3 տարեկան երեխա է մահացել

Կիևի կենտրոնում կրակ են բացել Կիևի շրջանային խորհրդի պատգամավոր Վյաչեսլավ Սոբոլևի մեքենայի վրա: Այս մասին հայտնում է РБК Украина-ն:

Հրապարակման համաձայն, հարձակումը տեղի է ունեցել Լեվ Տոլստոյի և Տարասովյան փողոցների խաչմերուկում, որոնք տեղակայված են քաղաքի կենտրոնում: Անհայտ անձինք կրակ են բացել «Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վիրավորելով մեքենայի մեջ գտնվող 3 տարեկան երեխային: Փոքրիկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:

Հարձակվողներին հաջողվել է փախուստի դիմել: Այս պահին քննությունը պարզում է դեպքի բոլոր հանգամանքները: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով («դիտավորյալ սպանություն»):