Search
Close this search box.

Սարսափելի դեպք` Կոտայքի մարզում

Նոյեմբերի 29-ին, ժամը 17:18-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցների հատվածում՝ տներից մեկի տանիքում, անգիտակից վիճակում գտնվող քաղաքացի կա. ենթադրվում է, որ հոսանքահարվել է:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ շինանյութի խանութի տանիքում, Սիմյոն Ա.-ն (ծնված 1958 թ.) հոսանքահարվել է և մահացել:

Փրկարարները Սիմյոն Ա.-ի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: