Search
Close this search box.

ՖՈՏՈ. 23-ամյա քննիչը հնարավոր է ինքնասպանություն է գործել գրազով սեքսի պատճառով

ՌԴ ՔԿ-ն հարցաքննել է օրեր առաջ ինքնասպանություն գործած 23-ամյա քննիչ Մարիա Կլոչկովայի գործընկերոջը, ում հետ վերջինս հյուրանոցում գիշեր է անցկացրել:

30-ամյա տղամարդը հայտարարել է, որ հենց Մարիան է իրեն հրավիրել հյուրանոց և իր կամքով սեռական հարաբերություններ ունեցել: Ընդ որում, Օլեգ անունով տղամարդը պնդում է, որ երիտասարդ գործընկերուհին տեղյակ չի պահել իրեն կույս լինելու մասին: Դրա համար էլ ինքն անզգույշ է եղել, ոչ թե բռնաբարել:

Վարկածներից մեկի համաձայն, Օլեգը հնարավոր է գրազ է եկել գործընկերների հետ, որ կարող է առաջինը քնել նորեկի հետ:

Նշենք, որ սեռական հարաբերություններից հետո Մարիան հոսպիտալացվել էր: Այն ընթացքում, երբ նա հիվանդանոցում է եղել, Օլեգը հասցրել է պարծենալ մյուս գործընկերների մոտ:

Երբ Մարիան վերադարձել է աշխատանքի, գործընկերները սկսել են ծաղրել նրան: Հնարավոր է՝ դա է եղել պատճառը, որ երիտասարդ աղջիկն ինքնասպանություն է գործել՝ չդիմանալով ծաղրանքին:

Օլեգի քույրն իր հերթին հայտարարել է, որ որևէ բռնաբարություն չի եղել, ուղղակի Մարիան հնարավոր է մտածել է, որ տեղի ունեցածից հետո որևէ մեկը չի ամուսնանա իր հետ, դրա համար էլ ինքնասպանություն է գործել: