Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը ցնցված է Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից

Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, մաղթում եմ նրան արագ ապաքինում: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում։

«Բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի։ Իմ աջակցությունն եմ հայտնում Ռոբերտ Ֆիցոյին, նրա սիրելիներին և Սլովակիայի բարեկամ ժողովրդին», — նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վրա կրակել են կառավարության նիստից հետո, որն անցկացվել է մայրաքաղաք Բրատիսլավայից շուրջ 180 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հանդլովա քաղաքում, նրա վիճակը ծանր է։