Search
Close this search box.

Հայաստանի ձյուդոյի առաջնության չեմպիոնները հայտնի են

Ըստ քաշային կարգերի երկրի չեմպիոններ են դարձել Յուրի Իսրայելյանը (60կգ), Տիգրան Բադալյանը (66 կգ), Մերուժան Սարգսյանը (73 կգ), Բորիս Շատվերյանը (81 կգ), Վարդան Խաչատրյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (90+ կգ): Կանանց պայքարում երկրի չեմպիոններն են հռչակվել Սոսե Բալասանյանը (52 կգ) և Վարսենիկ Գրիգորյանը (52+ կգ):

Առաջիկայում կձևավորվի հավաքական թիմը, որ Հայաստանը կներկայացնի միջազգային հարթակներում: