Search
Close this search box.

Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղшյի մшրմին

Այսօր՝ մայիսի 3-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:45-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մարգարյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու պարեկները նշված տան հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են նույն տան բնակիչ 17-ամյա երիտասարդ տղայի դին:

Կայքի տեղեկություններով՝ մահացածը սովորում էր Երևանի հայտնի համալսարաններից մեկի ավագ դպրոցում:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն կասկածներ կան, թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել երիտասարդի մահը: