Search
Close this search box.

Փաշինյանն ինչքան կարող է պահել իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը կարող է իր իշխանությունը պահել, կամ ինչ որ չափով երկարաձգել, եթե կարողանա շատ կարճ ժամանակում ձևավորի աղանդավորական շարժում, որը պայմանականորեն կարելի է անվանել «Նիկոլի վկաներ»:

Այս աղանդի գաղափարախոսությունը չափազանց պրիմիտիվ է և այն կայանում է հետևյալում. Նիկոլ Փաշինյանը փրկիչ է, նա ունի աստվածային առաքելություն, և այդ առաքելությունը հայ ժողովրդին փրկելն է:

Ովքեր դեմ են փրկչին, նրանք սատանաներ են, սատանայի ծառաներ, ազգի թշնամիներ, անցյալի մնացորդներ, որոնց պետք է անխնա ոչնչացնել:

Ընդ որում աղանդի հետևորդների համար Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր միտք կամ խոսք բացարձակ ճշմարտություն է, և ընդհանրապես անքննելի է. Փրկիչը չի կարող որևէ դեպքում սխալ լինել բանաձևի շրջանակներում:

Աղանդի անդամները պետք է համոզված լինեն, որ ծառայելով փրկչին՝ իրենք արժանանալու են ինչպես երկրային, այնպես էլ երկնային բարիքների: Բնականաբար երկրային բարիքների հիմնական մասը բաժին է հասնելու աղանդի վերնախավին՝պաշտոնների, պարգևավճարների և այլ նյութական բարիքների տեսքով: Երկնային բարիքները այն խոստումներն են, որոնք աղանդի առաջնորդը տալիս է 2050թ. տեղի ունենալիք հրաշքների տեսքով:

Աղանդի հետևորդների մեծ մասը մինչև այդ հրաժեշտ տված կլինի երկնային կյանքին, բայց հույս կունենա որ խոստացված հրաշքները կվայելի երկնային կյանքում:

Խնդիրն այն է, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին կհաջողվի հավաքագրել այդքան աղանդավորներ, որպեսզի կարողանա պահել իր իշխանությունը: Միանգամից ասենք, որ այդ նպատակի իրագործումը անհնարին է:

Իհարկե Նիկոլը հասկանում է, որ իր պոտենցիալ հետևորդները կարող են դառնալ հասարակության մարգինալ խմբերը՝ ի դեմս տրանսգենդերների, կամ ասենք տարբեր կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները, և հենց այդ պատճառով է նրանց վերցնում իր հովանավորության տակ:

Բայց հայ հասարակությունը չի տառապում կրոնական մոլեռանդությամբ, և այդ պատճառով Նիկոլը ամենաշատը կարող է հավաքագրել անիքնասեր կոմերսանտների մի թիմ, որը պատրաստ է ցույց տալ, որ հավատում է փրկչին ու նրա հորինած հրաշքներին, քանի դեռ հնարավորություն ունի օգտվելու պետության նյութական և ֆինանսական հնարավորություններից: Բավական կլինի, որ Նիկոլը իր աղանդի որևէ հետևորդի զրկի աշխատանքից և ռոճիկից, միանգամից կբացահայտվի որ հետևորդը ավելի թունդ հականիկոլական է և հերձվածող, քան նրանք ովքեր երևէ չեն հարել աղանդին:

Ըստ այդմ կարող ենք արձանագրել, որ շատ շուտով տեղի է ունենալու աղանդի մասնատում և քայքայում, որովհետև աղանդի որոշ ներկայացուցիչներ, արդեն այսօր հասկանում են, որ իրենց առաջնորդի օրերը հաշված են: Իսկ որպեսզի իրենք կարողանան ինչ որ արդարացում ունենան հասարակության առաջ, առաջինը իրենք են հայտարարելու որ փրկիչը կեղծ է, ու նրանից օր առաջ պետք է ազատվել:

«Նիկոլի վկաներ» աղանդի փլուզումը լինելու է նույքան արագ և շռնդալից, որքան դրա հաջողությունը: Կեղծ Փրկչի գահավիժմանը քիչ է մնացել: