Search
Close this search box.

«Ժամանակ». Վանաձոր ՔԿՀ պետը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին ԱԱԾ-ի կողմից կաշառքի գործով ձերբակալված «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետ Գևորգ Մկրտչյանը և մյուս պաշտոնյաները կալանավորվել են։

Մեր տեղեկություններով՝ «Վանաձոր» ՔԿՀ պետը իրավապահների, ավելի կոնկրետ՝ Ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում է հայտնվել, ապա ձերբակալվել նրա հեռախոսների գաղտնալսման արդյունքում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Գևորգ Մկրտչյանը կաշառքի վերաբերյալ իր հեռախոսային զրույցները վարել է «ծտի լեզվով», որը ոչ բոլորին է հասկանալի, սակայն ԱԱԾ-ն գաղտնալսման արդյունքում կարողացել է դրանք վերծանել և դուրս գալ հետքի վրա»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: