Search
Close this search box.

Ռուսաստանում 83 ուղևորով օդանավի շարժիչն օդում խափանվել է. Պատրաստվում են արտակարգ վայրէջքի

Ռուսաստանում SSJ-100 ուղևորատար օդանավը պատրաստվում է արտակարգ վայրէջք կատարել Տյումենի օդանավակայանում: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ նշելով օդանավի ձախ շարժիչի խափանման մասին:

Խոսքը վերաբերում է «Յամալ» ավիաընկերության օդանավին, որը 86 ուղևոր է տեղափոխում: Ուղևորներից երկուսը երեխա են:

Դեպի Սանկտ Պետերբուրգ թռչող օդանավի շարժիչը խափանվել է օդ բարձրանալուց անմիջապես հետո: